ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն «քարուքանդ» արեց «Ուոթֆորդ»-ին (տեսանյութ)

21 Սեպտեմբերի 2019 19:51
ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն «քարուքանդ» արեց «Ուոթֆորդ»-ին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն տանը «քարուքանդ» արեց «Ուոթֆորդ»-ին: Խաղն ավարտվեց «քաղաքայիններ»-ի հաղթանակով 8:0 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան, մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Սիլվան, Կևին դե Բրյույնեն, Ռիյադ Մահրեզը, Նիկոլաս Օտամենդին և Սերխիո Ագուերոն:

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 13 միավոր և բարձրացան երկրորդ հորիզոնական:

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 8:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: