Լեմպարդը «Չելսի»-ի առաջին մարզիչն է, ով պարտվել է Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում

18 Սեպտեմբերի 2019 13:01
Լեմպարդը «Չելսի»-ի առաջին մարզիչն է, ով պարտվել է Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում

 Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության մեկնարկային խաղում «Չելսի»-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Վալենսիա»-ին:

Այսպիսով, անգլիացի մասնագետը դարձավ «ազնվականներ»-ի առաջին մարզիչը, ով պարտվում է դեբյուտային խաղում:

Նրանից առաջ 11 մարզիչներից 10-ը հաղթանակ էին տոնել, ու միայն Ջանլուկա Վիալին էր ոչ-ոքի գրանցել (1999 թվականին «Միլան»-ի դեմ):

Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսի»-ին գլխավորել է 2019 ամռանը: Նրա համաձայնագիրը նախատեսված է 3 տարով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: