Գվարդիոլան նոր գլխացավանք ունի. «Մանչեսթեր Սիթի»-ի հերթական պաշտպանն է վնասվածք ստացել

17 Սեպտեմբերի 2019 21:08
Գվարդիոլան նոր գլխացավանք ունի. «Մանչեսթեր Սիթի»-ի հերթական պաշտպանն է վնասվածք ստացել

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսը շարքից դուրս է մնացել:

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ և ապքինման համար կպահանջվի 4-5 շաբաթ:

Նման պարագայում Գվարդիոլայի տրամադրության տակ, որպես մաքուր կենտրոնական պաշտպան մնում է միայն 31-ամյա Նիկլաս Օտամենդին, քանի որ օրեր առաջ ծանր վնասվածք էր ստացել նաև Էմերիկ Լապորտը: Վերջինս շարք կվերադառնա մի քանի ամսից:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: