Նևիլը քննադատել է Պոգբայի գործակալին

16 Սեպտեմբերի 2019 21:25
Նևիլը քննադատել է Պոգբայի գործակալին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլային:

«Պոլը ցանկանում է լքել թիմը և դրա մասին բացահայտորեն նշել է: Նրա գործակալը խայտառակություն է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և ամբողջ Եվրոպայի համար: Նա պետք է դաարեցնի համագործակցությունը նրա հետ: Ռայոլան չունի այն որակները, որը պետք է ՄՅՈւ-ին:

Պետք չէ նրա հետ բանակցություններ վարել, քանի որ նա պարզապես ցանկանում է տրանսֆեր իրականացնել և իր բոնուսը ստանալ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում The 42-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: