Շնորհավորում եմ «Լիվերպուլ»-ին, նա չեմպիոն է. Գվարդիոլան հեգնել է մերսիսայդցիներին

15 Սեպտեմբերի 2019 12:20
Շնորհավորում եմ «Լիվերպուլ»-ին, նա չեմպիոն է. Գվարդիոլան հեգնել է մերսիսայդցիներին

Պրեմեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվել էր «Նորվիչ»-ին:

«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է պարտության մասին նաև անդրադառնալով «Լիվերպուլ»-ից 5 միավոր հետ մնալու հանգամանքին:

«Շնորհավորում եմ «Լիվերպուլ»-ին, նա չեմպիոն է... հիմա սեպտեմբերն է ու ի՞նչ. մենք դեռ կվեռադառնանք խաղադաշտ նոր ուժերով:

Մենք 5 միավոր ենք կորցրել, սակայն «Տոտենհեմ»-ի դեմ(2-2) անհավանական խաղ էր: Մենք դեռ կմտածենք, թե ինչ անենք առաջիկայում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում The Guardian-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: