ԱՊԼ. «Նորվիչ»-ը անակնկալ հաղթանակի հասավ «Ման. Սիթի»-ի դեմ խաղում (տեսանյութ)

14 Սեպտեմբերի 2019 22:24
ԱՊԼ. «Նորվիչ»-ը անակնկալ հաղթանակի հասավ «Ման. Սիթի»-ի դեմ խաղում (տեսանյութ)

ԱՊԼ-ի 5--րդ տուրի շրջանակում «Նորվիչ»-ը ընդունեց «Մանչեսթեր Սիթի»-ին: 

Արդեն հանդիպման 28-րդ րոպեին տանտերերը երկու գոլ էին խփել: Առաջին կեսի ավարտին մոտ մրցակցի հարձակվող Սերխիո Ագուերոն կրճատեց հաշվի տարբերությունը: 

50-րդ րոպեին «Նորվիչ»-ի հարձակվող Տեմու Պուկին հաշիվը 3:1 դարձրեց: Թեև հետագայում «քաղաքայիններ»-ի նորեկ Ռոդրիին հաջողվեց գոլ խփել, սակայն դա բավարար չեղավ դրական արդյունքի հասնելու համար: 

«Նորվիչ»-ը հաղթեց և այս խաղից  հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: «Սիթի»-ն 10 միավորով 2-րդն է: 

«Նորվիչ» - «Ման. Սիթի»՝ 3:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: