Լա Լիգա. «Ռեալ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Լևանտե»-ին, Ազարն իր նորամուտը նշեց (տեսանյութ)

14 Սեպտեմբերի 2019 16:53
Լա Լիգա. «Ռեալ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Լևանտե»-ին, Ազարն իր նորամուտը նշեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 3:2 հաշվով պարտության մատնեց «Լևանտե»-ին:

Առաջին կեսից հետո Բենզեմայի դուբլի և Կազեմիրոյի գոլի շնորհիվ մադրիդցիները հաղթում էին 3:0 հաշվով: Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց 2 գոլ հետ բերել, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց:

Այսպիսով, վաստակած 8 միավորով «արքայական ակումբ»-ը ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական:

«Ռեալ» - «Լևանտե»՝ 3:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: