Գվարդիոլան՝ Ստերլինգին Ռոնալդուի և Մեսսիի հետ համեմատելու մասին. ոչ ոք չի կարող համեմատվել նրանց հետ

13 Սեպտեմբերի 2019 22:08
Գվարդիոլան՝ Ստերլինգին Ռոնալդուի և Մեսսիի հետ համեմատելու մասին. ոչ ոք չի կարող համեմատվել նրանց հետ

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Թրեվոր Սինկլերի խոսքերը, ով նշել էր, որ «քաղաքայիններ»-ի հարձակվող Ռահիմ Ստերլինգը հասել է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին:

«Ես ուրախ եմ, որ Ստերլինգը հիանալի է խաղում «Մանչեսթեր Սիթի»-ում և Անգլիայի հավաքականում: Հուսով եմ նա չի լսի կողմնակի զրույցները: Ոչ ոչ չի կարող համեմատվել Ռոնալդուի և Մեսսիի հետ:

Չգիտեմ, արդյո՞ք Ռահիմը համարվում է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստը: Կարող եմ ասել, որ նա շատ հաճելի է տղա է: Ես գոհ եմ նրանից»,- Պեպի խոսքերն է մեջբերում The Independent-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: