Վաղվա խաղին «Ման․ Յունայթեդ»-ը չի կարող օգտվել մեկնարկային կազմի 2 ֆուտբոլիստի ծառայություններից

13 Սեպտեմբերի 2019 14:19
Վաղվա խաղին «Ման․ Յունայթեդ»-ը չի կարող օգտվել մեկնարկային կազմի 2 ֆուտբոլիստի ծառայություններից

Անգլիայի Պրեմյեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Լեսթեր»-ի դեմ հանդիպումից առաջ լուրջ կադրային խնդիրների է բախվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Այդ մասին հաղորդում է Goal.com-ը։

Ինչպես տեղեկացրել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը, մեկնարկային կազմի միանգամից երկու ֆուտբոլիստ՝ Պոլ Պոգբան ու Անտոնի Մարսիալը բաց կթողնեն առաջիկա հանդիպումը։ Երկուս էլ վնասվածքից վերականգնման փուլում են։

Կայացած 4 տուրից հետո «Ման․ Յունայթեդ»-ը վաստակած 5 միավորով զբաղեցնումէ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, «Լեսթեր»-ը 8 միավորով 3-րդն է։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: