La Gazzetta dello Sport. «Տոտենհեմ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Էրիկսենին

13 Սեպտեմբերի 2019 13:19
La Gazzetta dello Sport. «Տոտենհեմ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Էրիկսենին

«Տոտենհեմ»-ը դեռևս մտադիր է թիմում պահել իր առաջատարներից մեկին՝ Քրիստիան Էրիկսենին, ով մրցաշրջանի ավարտին կարող է ազատ գործակալ դառնալ:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան, լոնդոնյան ակումբը նոր 5-ամյա պայմանագիր է առաջարկել դանիացուն՝ տարեկան 6.72 մլն ֆունտ աշխատավարձով:

Բանակցությունները շարունակվում են, իսկ իրավիճակին հետևում են «Ռեալ»-ը, «Յուվենթուս»-ը, ՊՍԺ-ն, «Ատլետիկո»-ն ու «Չելսի»-ն:

Էրիկսենը «Տոտենհեմ»-ում է 2013 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: