ESPN. էվրան վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»

12 Սեպտեմբերի 2019 23:42
ESPN. էվրան վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Այս ամառ Պատրիս Էվրան հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Ֆրանսիացին առանց ֆուտբոլի երկար չմնաց:

Ինչպես փոխանցում է ESPN-ը, ֆրանսիացին անցել է մարզչական աշխատանքի իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդական թիմում:

38-ամյա մասնագետը օգնելու է Մ18 կազմի գլխավոր մարզիչ Նիլ Ռայանին:

Հիշեցնենք, որ Էվրան «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես է եկել 2006-2014 թվականներին՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 379 հանդիպում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: