«Չելսի»-ն գտել է Դավիդ Լուիզին փոխարինողին

12 Սեպտեմբերի 2019 23:25
«Չելսի»-ն գտել է Դավիդ Լուիզին փոխարինողին

«Չելսի»-ի ղեկավարությունը նախապատրաստական աշխատանքներ է տանում «Նիցա»-ի պաշտպան Յուսեֆ Ատալի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «ազնվականներ»-ը Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ են 35 մլն եվրո վճարել:

Սպասվում է, որ կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ այն բանից հետո, երբ «կապույտներ»-ի տրանսֆերային արգելքի ժամկետը կկրճատվի:

Հավելենք, որ ամռանը 23-ամյա ֆուտբոլիստը Ալժիրի հավաքականի կազմում հաղթող էր ճանաչվել Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: