The Sun. Լինդելյոֆը գրավիչ առաջարկ է ստացել

12 Սեպտեմբերի 2019 23:02
The Sun. Լինդելյոֆը գրավիչ առաջարկ է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հույսեր է կապում պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի հետ ու նրան գրավիչ պայմանագիր է առաջարկել:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ վճարել շվեդ խաղացողին, ինչը 2 անգամ գերազանցում է նրա ներկայի աշխատավարձը:

Աղբյուրի հավաստիացնում է, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մտադիր է ստանալ Լինդելյոֆ - Մագուայեր պաշտպանական զույգը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: