«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Պոգբային բաց թողնել «Ռեալ» մեկ պայմանով

11 Սեպտեմբերի 2019 19:45
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Պոգբային բաց թողնել «Ռեալ» մեկ պայմանով

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիտարկում է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը վաճառելու տարբերակը: Այս մասիբ հաղորդում է El Chiringuito-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են ֆրանսիացուն բաց թողնել Մադրիդի «Ռեալ», եթե իսպանական կողմը համաձայնվի գործարքում ներառել իր կիսապաշտպան Թոնի Կրոսին:

Հիշեցնենք, որ ամռանը «արքայական ակումբ»-ը փորձեր կատարեց Պոգբային թիմ հրավիրելու համար, սակայն գործարքը չկայացավ, քանի որ ՄՅՈւ-ն տրանսֆերի դիմաց պահանջում էր 170 մլն եվրո, ինչը չէր գոհացնում մադրիդցիներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: