«Լիվերպուլ»-ը կերակարաձգի պայմանագրի ժամկետն առանցքային խաղացողներից մեկի հետ

10 Սեպտեմբերի 2019 18:05
«Լիվերպուլ»-ը կերակարաձգի պայմանագրի ժամկետն առանցքային խաղացողներից մեկի հետ

«Լիվերպուլ»-ի պաշտպան Ժոել Մատիպը կշարունակի ելույթները մերսիսայդյան թիմում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը կօգտվի պայմանագրով սահմանված կետից, ըստ որի՝ իրավունք ունի ավտոմատ մեկ տարով երկարաձգել համաձայնագրի ժամկետը:

Նման պարագայում կամերունցի խաղացողը «Լիվերպուլ»-ում կմնա առնվազն մինչև 2021 թվականը:

Հավելենք, որ 28-ամյա Մատիպն անգլիական գրանդում հանդես է գալիս 2016 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: