Ամռանն Adidas-ը լուրջ ծառայություն է մատուցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

09 Սեպտեմբերի 2019 11:27
Ամռանն Adidas-ը լուրջ ծառայություն է մատուցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Adidas-ը օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին կիսապաշտպան Պոլ Պոգբային թիմում պահելու հարցում, տեղեկացնում է Daily Star-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, գերմանական ընկերության ներկայացուցիչները ֆրանսիացուն խորհուրդ են տվել չմտածել Մադրիդի «Ռեալ» տեղափոխության շուրջ, ինչպես նաև միջնորդ են հանդիսացել՝ կայունացնելով մանկունյանցիների ու նրա գործակալ Մինո Ռայոլայի հարաբերությունները:

Adidas-ում կարծում են, որ Մանչեսթերում Պոգբան համար 1 աստղն է, իսկ Մադրիդում պատկերը բոլորովին այլ կլինի:

Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել է «Յուվենթուս»-ից՝ 2016 թվականին: Գործարքի արժեքը կազմել էր 105 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: