Էդերսոնը խոստովանել է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ իր խոսքերը հունից հանել են Գվարդիոլային

07 Սեպտեմբերի 2019 22:19
Էդերսոնը խոստովանել է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ իր խոսքերը հունից հանել են Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Էդերսոնը պատմել է, թե ինչպես է հարցազրույցներից մեկի ժամանակ խիստ զայրացրել Պեպ Գվարդիոլային:

«Մի անգամ հաղթում էինք 5:1 հաշվով ու 11-մետրանոցի իրավունք վաստակեցինք: Երկրպագուները կոչ էին անում, որ ես հարվածեմ:

Հանդիպումից հետո լրագրողները հիշեցրին այդ դրվագի մասին, իսկ ես խոստովանեցի, որ ցանկություն ունեի հարվածել նշակետից: Այս խոսքերը խելագարության հասցրեցին մարզչին,- բրազիլացու խոսքերը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ Էդերսոնը «քաղաքայիններ»-ի կազմում հանդես է գալիս 2017 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: