«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Դավիդ դե Խեաին

06 Սեպտեմբերի 2019 18:24
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Դավիդ դե Խեաին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան հնարավոր է հեռանա անգլիական ակումբից, քանի որ կողմերի միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո, իսկ նոր պայմանագրի շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն կարողանում հասնել։

Manchester Evening News-ի փոխանցմամբ, «կարմիր սատանաներ»-ը՝ որպես Դե Խեաի փոխարինող դիտարկում են Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակի թեկնածությունը։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, սլովենացի դարպասապահի հրաժարագինը կազմում է 100 մլն. եվրո:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան մասնակցել է 4 հանդիմպման՝ դարպասն ընդունելով նույնքան գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: