Մորյենտեսն ասել է, թե ով է ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

04 Սեպտեմբերի 2019 11:24
Մորյենտեսն ասել է, թե ով է ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը կարծում է, որ «սերուցքայններ»-ի նորեկ Էդեն Ազարը կարող է դառնալ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր բացահայտումը:

«Հավատում եմ, որ Ազարը դառնալու է այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումը: Ճիշտ է՝ նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ի որոշ ֆուտբոլիստներ փայլուն որակներ ցուցադրեցին, սակայն, անկասկած, ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը բելգիացին էր:

Բոլորն են սպասում, որ նա կկարողանա պահպանել անցյալ տարվա խաղամակարդակը»,- իսպանացու խոսքերը փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք, որ 28-մյա ֆուտբոլիստ «արքայական» ակումբ է տեղափոխվել այս ամառ՝ 100 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: