ԱՊԼ. լոնդոնյան դերբիում «Արսենալ»-ը ոչ-ոքի կորզեց «Տոտենհեմ»-ից, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

01 Սեպտեմբերի 2019 21:25
ԱՊԼ. լոնդոնյան դերբիում «Արսենալ»-ը ոչ-ոքի կորզեց «Տոտենհեմ»-ից, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 4-րդ տուրում լոնդոնյան դերբիի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմ»-ի հետ:

10-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Էրիկսենը: 40-րդ րոպեին 11-մետրանոցից իր թիմի առավելությունը կրկնապատկեց Քեյնը: Ընդամենը 5 րոպե անց Լյակազետը կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում «զինագործներ»-ն ավելի ագրեսիվ խաղ ցուցադրեցին, ինչի շնորհիվ 71-րդ րոպեին Օաբեյանգը հավասարեցրեց հաշիվը և իր թիմին փրկեց պարտությունից:

Տանտերերի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին և ակտիվացրեց իր թիմի խաղը, բայց արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ:

Այսպիսով, «Արսենալ»-ը 7 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը, իսկ «Տոտենհեմ»-ը 5 միավորով 9-րդ տեղում է:

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: