Մագուայերը կօգնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաջողության հասնել. Պիկե

30 Օգոստոսի 2019 20:26
Մագուայերը կօգնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաջողության հասնել. Պիկե

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ, իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի և թիմի մարզավիճակի վերաբերյալ:

«Ես տեսնում եմ այն ահռելի աշխատանքը, որը կատարում է Սուլշերը: Վստահ եմ, որ «Յունայթեդ»-ին մեծ հաջողություններ են սպասվում:

Ակումբի համար հիանալի ձեռքբերում էր Մագուայերը, ով, անկասկած, կօգնի ակումբին հաղթանակներ տոնել»,- ասել է Պիկեն:

Հիշեցնենք, որ Պիկեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գույները պաշտպանել է 2004-2008 թվականներին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: