«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպանը կտեղափոխվի Ա Սերիա

30 Օգոստոսի 2019 19:21
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպանը կտեղափոխվի Ա Սերիա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մատեո Դարմիանը կրկին հանդես կգա Իտալիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Gianlucadimarzio.com-ը:

Դարմիանը պայմանագիր կկնքի «Պարմա»-ի հետ: Իտալական ակումբը 29-ամյա պաշտպանի տեղափոխության դիմաց կվճարի 1.5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Դարմիանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2015 թվականին իտալական «Տորինո»-ից: Անգլիական ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց 20 միլիոն եվրո էր վճարել:

Մատեո Դարմիանն Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն 6 անգամ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: