Չեմ կարծում, որ Իբրահիմովիչի վերադարձը հնարավոր է. Սուլշեր

30 Օգոստոսի 2019 18:28
Չեմ կարծում, որ Իբրահիմովիչի վերադարձը հնարավոր է. Սուլշեր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հայտարարությունն այն մասին, որ անգլիական ակումբի ցանկության դեպքում նա պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Չեմ կարծում, որ Իբրահիմովիչի վերադարձը հնարավոր է: Եթե հաջորդ ամիս նա 38 տարեկանի փոխարեն դառնար 28 տարեկան, մենք քննարկելու բան կունենայինք:

Այնուամենայնիվ, Զլատանը կարող է զանգահարել ինձ, և մենք ավելի հանգամանալից զրույց կունենանք»,- ասել է Սուլշերը:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը հանդես է գալիս ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսի»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: