Marca. Պոգբային Մադրիդ բերելու համար Ռայոլան մտադիր է օգտագործել Ազարի տեղափոխության սցենարը

29 Օգոստոսի 2019 18:29
Marca. Պոգբային Մադրիդ բերելու համար Ռայոլան մտադիր է օգտագործել Ազարի տեղափոխության սցենարը

Ընթացիկ ամռան ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ը ջանք ու եռանդ չխնայեց Պոլ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ն անդրդվելի էր:

Հատկանշական է, որ ֆրանսիացին նույնպես երազում է հանդես գալ Զինեդին Զիդանի թիմում ու խնդրել էր իրեն բաց թողնել, որը ևս մերժվել էր:

Ինչպես հաղորդում է Marca-ն, 26-ամյա կիսապաշտպանի սկանդալային գործակալ Մինո Ռայոլան հատուկ պլան է մշակել, որով Պոգբան կկրկնի Էդեն Ազարի՝ Լոնդոնից Մադրիդ տեղափոխության սցենարը:

Ռայոլայի հաճախորդը չպետք է երկարաձգի պայմանագրի ժամկետը մանկունյանցիների հետ, այն գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Իտալացի գործակալի կարծիքով, «կարմիր սատանաներ»-ը, խուսափելով մեծ գումարների կորստից, կհամաձայնվեն Պոլին բաց թողնել «արքայական» ակումբ:

Հիշեցնենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել «Յուվենթուս»-ից 2016 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: