Զիդանը պնդում է. այդ ֆուտբոլիստը պետք է տեղափոխվի «Ռեալ»

27 Օգոստոսի 2019 12:25
Զիդանը պնդում է. այդ ֆուտբոլիստը պետք է տեղափոխվի «Ռեալ»

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիրքորոշումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերաբերյալ չի փոխվել: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Ֆրանսիացի մասնագետը դեռևս հույս ունի, որ մադրիդյան ակումբը կկարողանա պայմանագիր կնքել իր հայրենակցի հետ՝ չնայած այն բանին, որ Քրիստիան Էրիկսենին և Դոնի վան դե Բեկին շատ ավելի հեշտ է հրավիրել: 

«Կարմիր սատանաներ»-ը իրենց ֆուտբոլիստի տրանսֆերի համար 200 միլիոն եվրո են պահանջում: 

Պոգբան «Յունայթեդ»-ի կազմում հանդես է գալիս 2016 թվականից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: