«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները դժգոհ են Սուլշերի որոշումից

24 Օգոստոսի 2019 17:45
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները դժգոհ են Սուլշերի որոշումից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները դժգոհ են, որ ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը որոշել է, որ այսուհետ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 11 մետրանոց հարվածները շարունակելու է իրացնել Պոլ Պոգբան:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են, որ ակումբի 11 մետրանոց հարվածների հիմնական իրացնողը դառնա Մարկուս Ռաշֆորդը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղում Պոգբան վրիպեց 11 մետրանոց հարվածից և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձեռքից բաց թողեց հաղթանակը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: