«Չելսի»-ն կարող է հաղթել նաև առանց Ազարի. Լեմպարդ

24 Օգոստոսի 2019 16:50
«Չելսի»-ն կարող է հաղթել նաև առանց Ազարի. Լեմպարդ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ «Չելսի»-ն կարող է հաղթանակների հասնել նաև առանց թիմի առաջատար հարձակվող Էդեն Ազարի, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:

«Անկեղծ ասած ես գոհ չեմ մեր հարձակվողների ցուցադրած խաղից: «Չելսի»-ն պետք է շատ գոլեր խփի: Վստահ եմ, որ առկա խնդիրներն իրենց լուծումը ստանալու են: «Չելսի»-ում մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստներ են խաղում, և մենք կարող ենք հաղթել նաև առանց Ազարի»,- ասել է Լեմպարդը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջին 2 տուրերում «Չելսի»-ն միայն 1 գոլ է հեղինակել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: