Տորրեսը հրաշալի կարիերա է անցկացրել. Լեմպարդ

24 Օգոստոսի 2019 12:16
Տորրեսը հրաշալի կարիերա է անցկացրել. Լեմպարդ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է անգլիական ակումբում իր նախկին խաղընկեր Ֆերնանդո Տորրեսի մասին, ով հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Տորրեսը հրաշալի կարիերա է անցկացրել: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և շատ լավ մարդ: Ես միշտ կապի մեջ եմ Տորրեսի հետ:

Շնորհավորում եմ Տորրեսին կարիերայի ավարտի կապակցությամբ և ամենայն բարին եմ մաղթում նրան հետագա գործունեության մեջ»,- ասել է Լեմպարդը:

Հիշեցնենք, որ Ֆերնանդո Տորրեսը պաշտպանում էր ճապոնական «Սագան Տոսու»-ի գույները: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: