ԱՊԼ-ն երկու ձիերի մրցավազք չէ. Կլոպ

23 Օգոստոսի 2019 21:50
ԱՊԼ-ն երկու ձիերի մրցավազք չէ. Կլոպ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնության չեմպիոնական պայքարի մասին:

«ԱՊԼ-ն երկու ձիերի մրցավազք չէ: Եթե դա այդպես լիներ, ապա փաստ չէ, որ մենք այդտեղ կլինեինք երկրորդ ձին:

Այս մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը պետք է շատ բան ցույց տա: Նախորդ մրցաշրջանը հիանալի էր. առաջին անգամ էր նման արդյունք գրանցվում: Մենք կրկին ցույց կտանք մեզ:

Մենք պետք է լինենք լավագույնը և կապ չունի, որ հիմա առաջին հորիզոնականում ենք»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի երրորդ տուրում «Լիվերպուլ»-ը վաղը կմրցի «Արսենալ»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: