Վան Դեյկն ասել է, թե ինչու չի ցանկանում մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո

23 Օգոստոսի 2019 18:49
Վան Դեյկն ասել է, թե ինչու չի ցանկանում մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո

«Լիվերպուլ»-ի պշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ չի պատրաստվում մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո:

«Սկսելով իմ ֆուտբոլային ուղին՝ կարծում էի՝ ի վերջո մարզիչ կդառնամ: Սակայն հիմա բացառում եմ դա. դժվար թե դիմանամ այդ աշխատանքին: Մարզիչը պետք է երկաթե նյարդեր ունենա, իսկ ես յուրաքանչյուր խաղից հետո հոգեբանական ապրումներ եմ ունենում:

Այնուամենայնիվ, կմնամ ֆուտբոլում: Կարծում եմ՝ կարող եմ լավ սկաուտ դառնալ ու նոր տաղանդներ հայտնաբերել»,- հոլանդացու խոսքերը փոխանցում է Optus Sport-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա պաշտպանը «Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդներից մեկն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: