Պայեն սպառնում է վնասել իրեն

18 Հունվարի 2017 11:23
Պայեն սպառնում է վնասել իրեն

Հետաքրքիր զարգացում է ստանում անգլիական «Վեսթ Հեմ»-ի և թիմի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի կոնֆլիկտը: Այս անգամ ֆրանսիացին ավելի կտրուկ է արտահայտվել թիմում՝ իր ապագայի վերաբերյալ:

«Խոսք եմ տալիս, որ այլևս չեմ հագնելու «Վեսթ Հեմ»-ի մարզաշապիկը: Եթե թիմը չվաճառի իմ տրանսֆերը, ես անձամբ կվնասեմ իմ խաչաձև կապանները: Ես մարդ եմ և իրավունք ունեմ ընտրել իմ ապագան»,- Պայեի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Հիշեցնենք, որ խաղացողի և թիմի ղեկավարության միջև անհամաձայնությունը ծագել է ֆուտբոլստի՝ այլ թիմ տեղափոխվելու ցանկության պատճառով:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: