Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բյուջեն ձմեռային տրանսֆերային պատուհանի համար

21 Օգոստոսի 2019 22:05
Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բյուջեն ձմեռային տրանսֆերային պատուհանի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նույնպես ձեռքբերումներ կատարել: 

The Sun-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը հունվար ամսին 82 մլն եվրո կհատկացնի թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին նոր համալրումների համար:

Միևնույն ժամանակ նշվում է, որ այս գումարը կարող է պակասել, եթե մինչ այդ թիմն անհաջող ելույթներ ունեցած լինի:

Հիշեցնենք, որ այս ամռանը ՄՅՈւ-ն թիմ էր հրավիրել Հարի Մագուայերին, Աարոն Վան-Բիսակայն և Դենիել Ջեյմսին, ընդհանուր 159 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: