Նիկոլյա Պեպեն հայտնել է, թե որն է «Արսենալ»-ի գլխավոր նպատակն ընթացիկ մրցաշրջանում

21 Օգոստոսի 2019 19:22
Նիկոլյա Պեպեն հայտնել է, թե որն է «Արսենալ»-ի գլխավոր նպատակն ընթացիկ մրցաշրջանում

«Արսենալ»-ի նորեկ Նիկոլյա Պեպեն պատմել է, թե ինչպես է ընթանում թիմին հարմարվելու պրոցեսն ու խոսել «զինագործներ»-ի՝ այս մրցաշրջանի համար նախատեսված գլխավոր նպատակի մասին:

«Նորեկ եմ այստեղ ու ինձ համար նոր են «Արսենալ»-ի մարտավարությունն ու ռազմավարությունը: Ստանում եմ խաղընկերներիս, մարզչի առաջկցությունը ու դա շատ կարևոր է ինձ համար: Ներկայում անգլերեն եմ սովորում ու կարծում եմ՝ այն շատ կօգնի ինձ: Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, սակայն մեր գլխավո նպատակը Եվրոպա լիգայում հաղթանակ տոնելն է: Եվրոպական գավաթ նվաճելը բարդ խնդիր է ու մենք ցանկանում ենք գերազանցել նախորդ մրցաշրջանի արդյունքը: Հուսով եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պեպեն այս ամառ էր տեղափոխվել «Արսենալ»: Գործարքի արդյունքում «Լիլ»-ը 80 մլն եվրո էր աշխատել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: