BBC Sport. «Արսենալ»-ի ղեկավարները խոստանում են թեժ հունվար

21 Օգոստոսի 2019 18:01
BBC Sport. «Արսենալ»-ի ղեկավարները խոստանում են թեժ հունվար

«Արսենալ»-ի տնօրեններից մեկը՝ Ջոշ Կրոենկեն, հայտարարել է, որ «զինագործներ»-ը շատ ակտիվ են լինելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Տրանսֆերային շուկան մի վայր է, որն անընդհատ զարգանում է ու նոր շնչով պարուրվում: Մենք արդեն փայլուն գործարքներ ենք կատարել, սակայն ունենք թիրախներ, որոնց հրավիրելու համար ջանք ու եռանդ չենք խնայում: Մտադիր ենք հաճելիորեն զարմացնել մեր երկրպագուներին ու վստահ ենք՝ նրանք հիացմունք կապրեն, եթե տեսնեն մեր կարճ ցուցակը:

Խոստանում ենք թեժ հունվար ու պատրաստվում ենք ձմեռային տրանսֆերային պատուհանին»,- Կրոենկեի խոսքերը փոխանցում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբը հրավիրել է Գաբրիել Մարտինելիին, Նիկոլյա Պեպեին, Դավիդ Լուիզին, Դանի Սեբալյոսին ու Վիլյամ Սալիբային: Վերջինը լոնդոնյան ակումբ կտեղափոխվի հաջորդ ամառ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: