ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն տանը չկարողացավ առավելության հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ (տեսանյութ)

17 Օգոստոսի 2019 22:27
ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն տանը չկարողացավ առավելության հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ԱՊԼ-ի երկրորդ տուրի կենտրոնական խաղում «Էթիադ»-ում ընդունել էր «Տոտենհեմ»-ին:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին «քաղաքայիներ»-ի կազմում բացեց Ստերլինգը: 3 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Լամելան: 35-րդ րոպեին տանտերերը կրկին առաջ անցան. աչքի ընկավ Ագուրեոն: 55-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ Լուկաս Մոուրան: Ընդամենը մեկ րոպե անց բրազիլացին գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու իր թիմին փրկեց պարտությունից:

Այսպիսով, «Սիթի»-ն ու «Տոտենհեմ»-ն իրենց հաշվին ունեցած չորսական միավորով կիսում են 3-5-րդ տեղերը:

«Ման. Սիթի» - «Տոտենհեմ»՝ 2:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: