The Sun. Ռունին ալկոհոլի կախվածությունից բուժման կուրս է սկսել

14 Օգոստոսի 2019 18:13
The Sun. Ռունին ալկոհոլի կախվածությունից բուժման կուրս է սկսել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին սկսել է պայքարել ալկոհոլից կախվածության դեմ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը վերջերս սկսել է չափից շատ ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Հաղորդվում է, որ խաղացողի կինն է համոզել նրան բուժման կուրս սկսել:

Հիշեցնենք, որ անգլիացին կես տարուց վերադառնալու է Անգլիա և դառնալու է «Դերբի Քաունթի»-ի խաղացող մարզիչը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: