Երբեք էլ չենք կարողանա փոխարինող գտնել Ազարին. Լեմպարդ

14 Օգոստոսի 2019 17:47
Երբեք էլ չենք կարողանա փոխարինող գտնել Ազարին. Լեմպարդ

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Էդեն Ազարի մասին, ով վերջերս է հեռացել լոնդոնյան ակումբից:

«Ես Ազարի երկրպագուն եմ: Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Կարծում եմ՝ նա ամենաարդյունավետ խաղացողն է եղել ակումբում անցկացրած տարիների ընթացքում: Նրան անհնար է փոխարինելը: Երբեք դա չենք կարող անել՝ հաշվի առնելով Էդենի բարձր կարգը»,- 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ բելգիացի խաղացողը 5 տարվա պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: