Սքոուլզը խոսել է Սուլշերի ու Ֆերգյուսոնի նմանության մասին

14 Օգոստոսի 2019 15:01
Սքոուլզը խոսել է Սուլշերի ու Ֆերգյուսոնի նմանության մասին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծում է, որ թիմի ներկայի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը շատ է վստահում երիտասարդներին ու այդ մոտեցմամբ նման է «կարմիր սատանաներ»-ի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացի մասնագետը նույնը կիրառել է 90-ականներին:

«Ինձ համար շատ հաճելի է հետևելը Ռեշֆորդի գործողություններին ու հասկանալ, որ այս պահին նրանից շատ բան է կախված: Լինգարդը, Մաքթոմինեյը, Ջեյմսը, Գոմեսը նույնպես մեծ հույսեր են ներշնչում: Սուլշերի փիլիսոփայությունը հիշեցնում է այն, ինչ անում էր Ֆերգյուսոնը 90-ականներին»,- անգլիացու խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային տուրում մանկունյանցիները 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ էին տոնել «ազնվականներ»-ի նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: