Եվրոպայի Սուպերգավաթը նվաճելը մրցաշրջանի լավ մեկնարկ կլինի. Պեդրո

14 Օգոստոսի 2019 13:31
Եվրոպայի Սուպերգավաթը նվաճելը մրցաշրջանի լավ մեկնարկ կլինի. Պեդրո

Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն իր կարծիքն է արտահայտել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ»-ի հետ խաղի վերաբերյալ:

«Մենք խաղալու ենք Չեմպիոնների լիգայի գավաթակրի հետ: Այս տիտղոսը «Լիվերպուլ»-ին դարձնում է ամենահզոր ակումբը Եվրոպայում, և ես վստահ եմ, որ Յուրգեն Կլոպն ամեն գնով ցանկանում է տիրանալ նաև Սուպերգավաթին:

Մենք Ստամբուլ ենք ժամանել մարտական տրամադրվածությամբ և հույս ունենք, որ հանդիպումը մեզ մոտ կստացվի: Եվրոպայի Սուպերգավաթի նվաճումը լավ մեկնարկ կլինի մրցաշրջանի համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Պեդրոն:

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: