Անհնար է փոխարինել Ազարին. Լեմպարդ

14 Օգոստոսի 2019 12:47
Անհնար է փոխարինել Ազարին. Լեմպարդ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ»-ի հետ խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ խոսել է թիմի նախկին հարձակվող Էդեն Ազարի մասին:

«Որպես «Չելսի»-ի երկրպագու Ազարն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն էր, լավագույններից մեկն աշխարհում: «Չելսի»-ում Ազարն ամենաարդյունավետ ֆուտբոլիստն էր, և անհնար է նրան փոխարինելը: Այնուամենայնիվ, պետք է մեր խաղը կառուցենք առանց Ազարի: «Չելսի»-ում հանդես են գալիս փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր, վստահ եմ, որ կկարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Լեմպարդը:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: