Մանեն՝ «Չելսի»-ի դեմ խաղի մասին. մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք

13 Օգոստոսի 2019 23:08
Մանեն՝ «Չելսի»-ի դեմ խաղի մասին. մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք

«Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսի»-ի դեմ հանդիպման մասին, որը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք: Հուսով եմ Ստամբուլն ուրախ քաղաք կդառնա մեր թիմի համար:

Ես դիտել եմ ՄՅՈւ-«Չելսի» խաղը: Նրանք շատ լավ խաղացին չնայած, որ պարտվեցին: «Չելսի»-ն շատ պահեր ուներ գոլ խփելու համար»,- մանեի խոսքերն է մեջբերում ՈԻԵՖԱ-ի կայքը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: