«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանակնությամբ, այս ամռանը չի լքի թիմը:
Telegraph-ի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի ցանկանում բաց թողնել ֆրանսիացուն և նրան համարում է թիմի առանցքային խաղացողներից մեկը:
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալ»-ն ու «Յուվենթուս»-ը: