«Տոտենհեմ»-ը պատրաստ է 2,5 անգամ բարձրացնել Էրիկսենի աշխատավարձը

13 Օգոստոսի 2019 22:07
«Տոտենհեմ»-ը պատրաստ է 2,5 անգամ բարձրացնել Էրիկսենի աշխատավարձը

«Տոտենհեմ»-ը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դանիացուն առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը: Նոր համաձայնագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա 2,5 անգամ դառնալով 11 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Էրիկսենի ներկայիս պայմանագիրը սպառվում է 2020 թվականին, իսկ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ը և Մադրիդի «Ռեալ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: