«Չելսի»-ն կարող է լուրջ կորուստ ունենալ «Լիվերպուլ»-ի դեմ խաղին ընդառաջ

13 Օգոստոսի 2019 21:10
«Չելսի»-ն կարող է լուրջ կորուստ ունենալ «Լիվերպուլ»-ի դեմ խաղին ընդառաջ

«Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, հնարավոր է, չմասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը:

«Ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի խոսքով՝ ֆրանսիացի խաղացողն ԱՊԼ-ի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում կրկին վնասվածք է ստացել:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Ստամբուլում: Մեկնարկը՝ 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: