Կլոպին ծաղկեփունջ են նվիրել Ստամբուլում (լուսանկար)

13 Օգոստոսի 2019 20:47
Կլոպին ծաղկեփունջ են նվիրել Ստամբուլում (լուսանկար)

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, հաճելիորեն զարմացել է, երբ երկրպագուներից մեկը նրան ծաղկեփունջ է նվիրել Ստամբուլում:

Գերմանացի մասնագետին անակնկալը մատուցել են այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոբուսից:

«Ջերմ ընդունելություն միստերի համար Սուպերգավաթի հանդիպումից առաջ»,- գրել է «կարմիրներ»-ի թվիթերյան էջը՝ հրապարակելով լուսանկարը:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում «Լիվերպուլ»-ը հանդիպելու է «Չելսի»-ին: Խաղը կկայանա Երևանի ժամանակով 23:00-ին:

Image


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: