Օրիգին բացատրել է, թե ինչու է որոշել մնալ «Լիվերպուլ»-ում

13 Օգոստոսի 2019 20:01
Օրիգին բացատրել է, թե ինչու է որոշել մնալ «Լիվերպուլ»-ում

«Լիվերպուլ»-ի հարձակվող Դիվոկ Օրիգին հայտնել է, թե ինչու է երկարաձգել պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ:

«Եկել էր պահը, երբ պետք է նստեի ու ակումբի հետ բանակցեի կարիերայիս հետագա ընթացքի վերաբերյալ: Երկար զրույցներից հետո ներքին ձայնս հուշեց, որ պարտավոր եմ շարունակել հանդես գալ «Էնֆիլդ»-ում: Մեր թիմում շատ են տաղանդավոր խաղացողներն, իսկ շուրջբոլորը դրական էներգիա է: Յուրաքանչյուրս ծարավ ենք հաղթանակների: Ցանկանում եմ այս թիմի հետ նոր բարձունքներ նվաճել»,- բելգիացու խոսքերը փոխանցում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ վաղն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում «Լիվերպուլ»-ը հանդիպելու է «Չելսի»-ին: Խաղը կկայանա Ստամբուլում Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: