«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկի եղբայրը ներողություն է խնդրել Fantasy Premier League-ում նրան չընդգրկելու համար

13 Օգոստոսի 2019 18:41
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկի եղբայրը ներողություն է խնդրել Fantasy Premier League-ում նրան չընդգրկելու համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Դանիել Ջեյմս Ալեքսի եղբայրը ներողություն է խնդրել, որ Fantasy Premier League-ի թիմում չի ընդգրկել նրան:

Հիշեցնենք, որ Դանիել Ջեյմսն, իր նորամուտի խաղում փոխարինման դուրս գալով, 82-րդ րոպեին գրավել էր «Չելսի»-ի դարպասը:

«Անբացատրելի զգացում է, երբ Fantasy-ում եղբորդ թողնում ես պահեստայինների նստարանին, իսկ նա փոխարինման է դուրս գալիս ու գոլ խփում: Կներես ինձ. մրցաշրջանի մնացած հատվածում ավելի շատ կհավատամ քեզ»,- գրել է Ջեյմսի եղբայրն իր թվիթերյան էջում:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումն ավարտվել էր մանկունյանցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: