Mirror. Էմերիի սև ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

13 Օգոստոսի 2019 17:45
Mirror. Էմերիի սև ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին որոշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր պետք է լքեն «զինագործներ»-ի ճամբար:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, իսպանացի մասնագետի սև ցուցակում են հայտնվել Շկոդրան Մուստաֆին, Նաչո Մոնրեալը, Էմիլ Սմիթ-Ռոուն ու Մոհամեդ Էլնենին:

Էմերին հույս ունի, որ ակումբը վերոհիշյալ խաղացողներին կկարողանա հրաժեշտ տալ մինչև ամռան վերջը:

Հիշեցնենք, որ «զինագործներ»-ի խաղացողներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը չեն կարողանա օգնել թիմին, քանի որ խնդիրներ ունեն կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ու նրանց անվտանգությանը վտանգ է սպառնում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: