«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»՝ 4:0. ԱՊԼ-ում մեկնարկը դաժան ստացվեց Լեմպարդի համար (տեսանյութ)

11 Օգոստոսի 2019 21:23
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»՝ 4:0. ԱՊԼ-ում մեկնարկը դաժան ստացվեց Լեմպարդի համար (տեսանյութ)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ»-ում 4:0 հաշվով ջախջախեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսի»-ին:

18-րդ րոպպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացել է Ռեշֆորդը: 65-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Մարսիալը: Ընդամենը 2 րոպե անց Ռեշֆորդն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց: 82-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց «կարմիր սատանաներ»-ի նորեկ Ջեյմսը:

Այսպիսով, ՄՅՈւ-ն նոր մրցաշրջանը մեկնարկում է հաղթանակով, իսկ «ազնվականներ»-ը՝ պարտությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 4:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: