ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

11 Օգոստոսի 2019 18:56
ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ:

Միակ և հաղթական գոլը 58-րդ րոպեին հեղինակեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր: Վերջինս ակտիվ խաղ անցկացրեց 37-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի, իսկ 84-րդ րոպեին փոխարինվեց:

Այսպիսով, «Արսենալ»-ն առաջին երեք միավորն է վաստակում նոր մրցաշրջանում:

«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 0:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: